Հայտնաբերվել են ՌԴ-ի կողմից Ուկրաինայում կատարված պատերազմական հանցագործությունների փաստեր. ՄԱԿ
ԱշխարհՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովը Ուկրաինայի տարածքում գտել է Ռուսաստանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների ապացույցներ:
Ինչպես հայտնում է DW-ն, նշյալ հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մոզեն այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդին:
Հանձնաժողովը ստեղծվել է մայիսին՝ քննելու պատերազմական հանցագործությունների հետ կապված մեղադրանքները։ Մինչ օրս հանձնաժողովը փաստեր է հավաքել չորս շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում: