Լուկաշենկոն խոստովանել է, որ երբեք համբուրգեր չի փորձել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել ուտել բելառուսական հողի վրա աճող մթերքներ, հայտնում է BelTA-ն։
«Չիզբուրգեր կամ համբուրգեր՝ երբեք: Եվ իմ տանը և' կրտսեր, և՛ ավագ որդիներս սովոր չեն դրան»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաև նշել է, որ իր երկիրը կարող է տարեկան 8 մլրդ դոլար վաստակել պարենամթերքի արտահանումից։ Նա հանձնարարել է աճեցված արտադրանքը հնարավորինս տեղավորել պահեստներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել առևտրի և արտահանման կարիքները ոչ սեզոնային պայմաններում։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը, բացառությամբ լրտեսների, կարող են թույլ տալ վերադառնալ Բելառուս։ Նա ուշադրություն է հրավիրել այդ մարդկանց վերադարձի օգուտների վրա և ընդգծել, որ նրանց «անհատական մոտեցում է պետք»։