Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով
ՀայաստանՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները՝
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 23-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: