Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՀՀ որոշ տարածքներ այցելելուց
ՀայաստանՖրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ այցելությունից, ինչպես նաև՝ խուսափել Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ, ինչպես նաև՝ M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից։
Կարմիր՝ շատ բարձր վտանգ:
Նարնջագույն՝ վտանգի միջին մակարդակ: