Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
ԻրավունքՍեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են «Լուրերին»:
Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: