Կիմ Չեն Ընն առաջին անգամ բացահայտել է իր ենթադրյալ դստերը
ԱյլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ենթադրյալ դստերը առաջին անգամ տեսել են համազգային միջոցառման ժամանակ, գրում է Daily Mail-ը։
Չինական աղբյուրների համաձայն՝ աղջիկը, ում անունը, ենթադրաբար, Կիմ Չժու Է է, բեմ է դուրս եկել սեպտեմբերի սկզբին Հյուսիսային Կորեայի Ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Կիմ Չեն Ընի ենթադրյալ դուստրը մի քանի երեխաներից մեկն էր, ով երգ է կատարել ԿԺԴՀ-ի ղեկավարության համար:
Մասնագետների կարծիքով՝ ներկայացման ընթացքում տեսախցիկը կենտրոնացել է միայն Կիմ Չժու Էի վրա, բացի այդ, աղջկա արտաքինը նույնպես տարբերվում էր բեմի վրա կանգնած մնացած կատարողներից։ Դպրոցականը միակն էր, ով բաց մազերով ու սպիտակ գուլպաներով էր։ Քաղաքական գործիչն ինքը և կինը հիացած էին համարով, ինչը նկատել են նաև օպերատորները։
«2022 թվականին նա կդառնա մոտ տասը տարեկան», - հավելել է Հյուսիսային Կորեայի փորձագետ Մայքլ Մադենը: