Վրաստանի հետ սահմանին ռեկորդային հերթ է գրանցվել՝ 1715 ավտոմեքենա
Աշխարհ
Ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան, Վերին Լարսի սահմանային անցակետում գրանցվել է 2022 թվականի համար ռեկորդային հերթ ՝ 1,7 հազար ավտոմեքենա, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը։
Ըստ մաքսային ծառայության աշխատակիցների՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում գրանցվել են ամենազգալի հերթերը (անցակետի դիմաց մեքենաների քանակով)` 1715 ավտոմեքենա, Մոնղոլիայի հետ սահմանին Կյախտայի անցակետում` 80 մեքենա, Լատվիայի հետ սահմանին Բուրաչկիում` 58 մեքենա և Լատվիայի հետ սահմանին Ուբիլինկա անցակետում` 25 մեքենա:
Նշվում է, որ օրական սահմանը հատած մեքենաների թվի ռեկորդը գրանցվել է մեկ օր առաջ Ֆինլանդիայի հետ սահմանի երկու կետերում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն