Թուրքիան հրաժարվել է ճանաչել Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները
ԱշխարհԹուրքական կողմը չի ճանաչում Ուկրաինայի տարածքներում անցկացվող հանրաքվեների արդյունքները, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։
Նրա խոսքով՝ Անկարան հրաժարվում է ճանաչել «Ուկրաինայում անցկացվող միակողմանի հանրաքվեների նախաձեռնությունները»։ Քալինը պարզաբանել է, որ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել 2014 թվականից հետո։ Այն ժամանակ Անկարան չճանաչեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները։
«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս պատերազմում մենք Ուկրաինայի կողքին ենք։ Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է վարչակազմի պաշտոնյան։