Էմիլի Ռատակովսկուն քննադատել են որդու հետ մերկ լուսանկարի համար
ԱյլՄոդել Էմիլի Ռատակովսկուն քննադատության է ենթարկվել որդու հետ մերկ լուսանկարի համար։ Նա լուսանկարվել է մեկ տարեկան երեխայի հետ լոգարանում։
Աստղի շատ բաժանորդներ չեն հասկացել, թե ինչու է նա հրապարակային ցուցադրում այդ նկարները. «Դա նորմալ չէ, և ինձ չի հետաքրքրում, թե որքան գեղեցիկ ես դու այդտեղ»,, «Ինչի ասես պատրաստ չեն հանուն լայքերի», «Դուք արդեն կարող եք նրան գրանցվել հոգեթերապիայի համար», «Ինչո՞ւ սեքսուալացնել ամեն ինչ», «Ես սրա մեջ ոչ մի գեղեցիկ բան չեմ տեսնում, խեղճ երեխա»:
Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ մայր է դարձել 2021 թվականի մարտի 8-ին, նա որդի է ունեցել դերասան և պրոդյուսեր Սեբաթյան Բիր-ՄաքՔլարդիից, տղային անվանել են Սիլվեստր Ապոլոն։ Մոդելի ամուսինը ներկա է եղել ծննդաբերությանը եւ առաջինն է վերցրել երեխային իր գրկում, նա այդ մասին ասել է սոցիալական ցանցերում։