ՆԱՏՕ-ն մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ. Ռումինիայի նախագահ
Համաշխարհային ՄամուլՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը Սիլիկոնյան հովտում հայրենակից ձեռներեցների հետ հանդիպումից հետո ասել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ։ Ռումինիայի ղեկավարի ելույթի սղագրությունը հրապարակված է պետության ղեկավարի վարչակազմի կայքում։
Նրա խոսքով՝ Ռումինիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, պատրաստ է Ուկրաինայում ցանկացած սցենարի, սակայն Ռումինիային որևէ սցենար պետք չէ։ Յոհանիսն ընդգծել է, որ իր երկրի համար ցանկալի արդյունքը կլինի Ռուսաստանի «դուրս գալը» Ուկրաինայի տարածքից և խաղաղ բանակցությունները։
«Ռումինիան մտադիր չէ պատերազմ սկսել, ինչպես ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, սակայն լարվածության դեէսկալացիան պետք է լինի երկու կողմից»,- ասել է նա։
Նախագահը նաև նշել է, որ Ռումինիան աջակցել է հակառուսական պատժամիջոցների բոլոր փաթեթներին և մտադիր է աջակցել նորին, եթե «լինի ընդհանուր ըմբռնում»։