Ջիջի Հադիդը Միլանի Նորաձևության շաբաթում հանդիպել է Դի Կապրիոյի նախկին ընկերուհուն
ԼուսանկարներՄոդել Ջիջի Հադիդը Միլանի Նորաձևության շաբաթում հանդիպել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին սիրեցյալի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ջիջի Հադիդը, որին վերագրում են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սիրավեպ, մասնակցել է Versace-ի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթում։ Մինչ մոդելը քայլում էր պոդիումով, դերասանի նախկին ընկերուհին՝ Կամիլա Մորոնեն, շոուին հետևում էր առաջին շարքերից։
Սեպտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Ջիջի Հադիդի և Լեոնարդո Դի Կապրիոյի սիրավեպի մասին, ովքեր նոր էին բաժանվել Կամիլա Մորոնեի հետ։ Սկզբում հաղորդվում էր, որ Դի Կապրիոն սիրախաղ է անում Հադիդի հետ, և նա, իր հերթին, նրան պահում է «ընկերական գոտում», սակայն ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Մանհեթենի ռեստորաններից մեկում՝ ժամադրության ժամանակ։ Սակայն Ջիջիի հայրը՝ Մոհամեդը, ասել է, որ իր դուստրն ու դերասանը ոչ այլ ինչ են, քան «լավ ընկերներ»։