«Թքեցի, հեռացա, իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ»․ Լուկաշենկոն «հոգնել է» նախագահ լինելուց
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը «հոգնել է» պետության ղեկավար լինելուց, սակայն երաշխիքներ չի տեսնում, որ նոր մարդիկ կկարողանան «պահպանել իշխանությունը»։
«Լսե՛ք, ես հոգնել եմ սրանից: Ես այլևս չգիտեմ, թե ինչի հաշվին եմ ընդհանրապես այսքան դիմանում․ Շուտով կլրանա իմ պաշտոնավարման 30 տարին։
Մյուս կողմից, մտածում եմ. «լավ, թքեցի, հեռացա, մեծ հաշվով, ոչ ոք ինձ վրա քար չի նետի։ Իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ»,- ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են բելառուսական ԶԼՄ-ները։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում առաջին անգամ իշխանության է եկել 1994 թվականին՝ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների 80,3%-ը։