G7-ը դատապարտել է հանրաքվեները Դոնբասի հանրապետություններում, Խերսոնում և Զապորոժիեում
Աշխարհ«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միացնելու հանրաքվեները։
Հայտարարության մեջ ասվում է, որ «Մեծ յոթնյակը» այդ գործընթացները համարում է ձևական, իսկ դրանցով խախտում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
G7-ը համոզմունքն է հայտնել, որ հանրաքվեների արդյունքները չեն լինի «ուկրաինացի ժողովրդի կամքի օրինական արտահայտությունը»՝ հավելելով, որ իրենք երբեք չեն ճանաչի դրանք։