Իրինա Շեյքը Versace-ի ցուցադրության ժամանակ հիացրել է խորը դեկոլտեով զգեստով
ԼուսանկարներՌուս սուպերմոդել Իրինա Շեյքը Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Versace-ի ցուցադրությանը։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Getty Images ֆոտոբանկում։
Անցած ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ին, Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվեց Versace-ի նոր գարուն-ամառ հավաքածուն։ Բացի Ջիջի և Բելլա Հադիդ քույրերից, ինչպես նաև Էմիլի Ռատաժկովսկուց՝ շոուին մասնակցել է Դոնաթելլա Վերսաչեի վաղեմի սիրելին՝ Իրինա Շեյքը։ 36-ամյա ռուս սուպերմոդելը պոդիում է դուրս եկել խորը դեկոլտեով կիպ սև զգեստով, որը լրացնում էին կաշվե լայն գոտին՝ մինչև կոնքերն իջեցրած, մանրանկարչական պայուսակը և սանդալները։