Ավստրալիայի ափերի մոտ առեղծվածային ժպտացող շնաձուկ են բռնել
ԱյլԱվստրալիայի ափերի խորքերից որսացել են անհայտ տեսակի տարօրինակ խորջրյա շնաձուկ՝ ուռուցիկ աչքերով և «մարդկային» ժպիտով, հայտնում է Newsweek-ը։
Trapman Bermagui մականունով ձկնորսն առեղծվածային շնաձկանը բռնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ափերի մոտ` 650 մետր խորությունից, որի մասին հայտնել է Facebook-ում սեպտեմբերի 12-ին։ Շնաձկների փորձագետները վստահ չեն, թե ինչ տեսակի կարող է լինել այդ արարածը:
Ինքը՝ ձկնորսը, կարծում է, որ բռնել է Centrophorus moluccensis շնաձկան տեսակը, որոնք ապրում են ամբողջ աշխարհում, և որոշ գիտնականներ համաձայն են նրա հետ: Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոնգ Բիչից կենսաբան Քրիստոֆեր Լոուն կարծում է, որ դա խորը ջրերում ապրող Dalatias licha է: Թեև առանց ամբողջ նմուշը տեսնելու դժվար է հստակ ասել, սակայն գիտնականը չի բացառում, որ շնաձուկը պատկանում է նախկինում անհայտ տեսակի, քանի որ անընդհատ հայտնաբերվում են նոր խորջրյա շնաձկներ, որոնք հաճախ շատ նման են իրար։