Սեպտեմբերի 25․ Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդՄարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր խոսվածքին, որպեսզի իր բերանից դուրս չգան Աստծուն ոչ հաճելի մտքեր: Քրիստոս, կարևորելով լեզուն զսպելը, ասում է. «Լսե՛ք և հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից» (Մատթ. 15. 11):