Ղազախստանը չի ընդունի ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեների արդյունքները
Մերձավոր ԱրևելքՂազախստանի իշխանությունները գործում են՝ ելնելով պետությունների տարածքային ամբողջականությունից և նրանց ինքնիշխան հավասարության սկզբունքներից:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը՝ մեկնաբանելով ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով անցկացվող հանրաքվեները:
Սմադիյարովը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բազմիցս, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած վերջին ելույթում, հստակ նշել է միջազգային իրավունքի սկզբունքի անվերապահ պահպանման կարևորությունը: