Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է իր օգնականին բրենդային նվերների պատճառով
ԼուսանկարներԼրագրող Վալենտին Լոուի «Պալատականները. Թագի հետևում թաքնված ուժը» նոր գրքում լուսաբանել է Մեգան Մարքլի վեճն իր անձնական օգնական Մելիսա Տուբատիի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
«Թվում է, թե Մելիսա Տուբաթին ջանասիրաբար հետևել է այն կանոնին, որ թագավորական ընտանիքի անդամները չեն կարող նվերներ ընդունել առևտրային կազմակերպություններից: Սակայն նա ընդունել է Մեգանին ուղարկված նվերները, և դա դքսուհուն դուր չի եկել»,- ասել է աղբյուրը։
Քենսինգթոնյան պալատ անընդհատ հագուստի տուփեր, զարդեր ու մոմեր էին առաքվում։ Մեգան Մարքլը փաստորեն խախտել է թագավորական արարողակարգը՝ ընդունելով տարբեր ապրանքանիշերի նվերներ։ Այս ամենն ի վերջո բերել է օգնականին աշխատանքից ազատելուն։