Պետդումայի նախագահ Վոլոդինը ժամանել է Բաքու
Ադրբեջան
Պաշտոնական այցով Բաքու է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) ղեկավարության հետ։
Պետդումայի նախագահի նախորդ այցը Բաքու տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 24-25-ը։ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում հանդիպեց Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան