Պուտինը դիտարկում է Կիևի հետ բանակցություններին վերադառնալու հնարավորությունը. Չավուշօղլու
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու հնարավորության մասին, սակայն նոր պայմաններով։ Այս մասին դիվանագետն ասել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Պուտինը Էրդողանին ասել է ուկրաինական կողմի հետ բանակցությունները վերսկսելու իր մտադրության մասին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ իրենց հանդիպման ժամանակ։ Չավուշօղլուն նշել է, որ ամեն օր ավելի ու ավելի դժվար է դառնում բանակցությունների վերսկսումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների ավարտից հետո Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ լավ գիտի դա», քանի որ Կիևը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է իր դիրքորոշումը։