Կրեմլը չի մեկնաբանել միջուկային զենքի վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Կրեմլի դիրքորոշումը Վաշինգտոնից ստացվող ազդանշանների առնչությամբ, որ միջուկային զենքի կիրառման հետևանքները կլինեն «աղետալի», և ինչ-որ «վճռական պատասխան» կլինի ԱՄՆ-ի կողմից, գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքի համար, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում։ Ամերիկացիները հրապարակավ սպառնում են Ռուսաստանին նրա համար «աղետալի» հետևանքներով և վճռական հակահարված խոստանում, սակայն հրաժարվում են մանրամասնել։
«Ես դա թողնում եմ առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը։