Վոլոդինը գովաբանել է Ադրբեջանին` ռուսաց լեզվի նկատմամբ վերաբերմունքի համար
Ռուսաստան«Մեր մյուս գործընկերների համեմատ՝ դուք պատշաճ ուշադրություն եք դարձնում ռուսաց լեզվին, դա չափազանց կարևոր է մեր հաղորդակցությունը զարգացնելու համար»,- ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքու կատարած այցի ժամանակ։
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանում գործում է 47 ռուսալեզու դպրոց, քննարկվում է Ռուսաստանի Դաշնության կրթության չափանիշներով նոր դպրոցի ստեղծման հարցը։
Վոլոդինն ընդգծել է, որ ռուսալեզու դպրոցների զարգացումն ավելի է ամրապնդում հարաբերությունները երկու երկրների միջև, և ադրբեջանցիները կարող են ավելի արդյունավետ ռեալիզացնել իրենց՝ աշխատելով Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Նա նաև հայտնել է, որ Հեյդար Ալիեւի 100-ամյակի կապակցությամբ ՌԴ Պետդուման նախատեսում էր բացել քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես։