Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. Sabah
Համաշխարհային ՄամուլՀույն զինվորականները զրահամեքենաներ են տեղակայել Էգեյան ծովում գտնվող Հունաստանի ապառազմականացված կղզիներ, որը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, հայտնում է Sabah-ը՝ հղում անելով թուրքական անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը, որոնք հետախուզություն էին իրականացնում Էգեյան ծովի վրայով, ավելի վաղ նկատել էին հունական երկու տրանսպորտային նավեր, որոնք շարժվում էին դեպի Լեսբոս և Սամոս կղզիներ։ Արդյունքում Հունաստանը 23 զրահամեքենա է տեղակայել Լեսբոսում, իսկ 18-ը՝ Սամոսում, որոնք բոլորը նախկինում ԱՄՆ-ի կողմից փոխանցվել են Աթենք։
Այս իրադարձությունների կապակցությամբ Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, իսկ Աթենքը մեղադրվել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացված կարգավիճակը խախտելու մեջ։