Ծնվել է «Ունիվեր»-ի աստղ Արարատ Քեշյանի երրորդ երեխան
ԱյլԴերասան Արարատ Քեշյանի կինը՝ Եկատերինա Շեպետան դուստր է լույս աշխարհ բերել։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում՝ տեղադրելով փոքրիկի հետ առաջին կադրը։
«Այս աշխարհում ապրում է նոր մարդ՝ Անի Արարատովնան: Անունը շեշտադրումը «եւ»-ի վրա է։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին մեր աղջիկը երջանկացրեց բազմազավակ ծնողներին»,- հայտնել է դերասանի կինը։
Նորածինը դարձել է դերասանի եւ նրա կնոջ երրորդ դուստրը։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին զույգը ունեցավ իր առաջնեկին։ Աղջկան անվանել են Եվա։ Նոյեմբերի 13-ին ծնվել է նրանց դուստրը՝ Դիանան։
Քեշյանն ու Շեպետան ամուսնացել են 2013թ.-ին։ Նորապսակներն իրենց հարսանիքը նշել են չորս անգամ՝ Ադլերում, Մոսկվայում, Թաիլանդում եւ Կոստանայում։