Պուտինը Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է տվել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։
Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագիրը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրամանագրի տեքստում նշված քաղաքացիների թվում, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, նշվում է Էդվարդ Ջոզեֆ Սնոուդենը, ով ծնվել է 1983 թվականի հունիսի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
39-ամյա Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում 2013թ.-ին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներին էր փոխանցել ամերիկյան հետախուզական գործակալությունների գաղտնի տեղեկատվություն աշխարհի բազմաթիվ պետությունների քաղաքացիների միջև տեղեկատվական հաղորդակցությունների ամբողջական հսկողության վերաբերյալ:
Դրանից հետո Սնոուդենը չի լքել Ռուսաստանը։ Նրա ճշգրիտ գտնվելու վայրը գաղտնի է: Նա ԱՄՆ իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ է գտնվում։