Սիրիացի կանայք սկսել են այրել հիջաբները՝ ի աջակցություն մահացած իրանցի կնոջ (տեսանյութ)
ՏեսանյութերՍիրիական Ալ-Ղամիշլի քաղաքում կանայք դուրս են եկել փողոց՝ ի աջակցություն Իրանում բողոքի ցույցերի, որոնք հրահրվել էին 22-ամյա աղջկա սպանությունից հետո, ում ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ հարյուրավոր սիրիացի կանայք եկել են ակցիայի, նրանցից ոմանք սկսել են հրապարակայնորեն այրել իրենց հիջաբներն ու կտրել մազերը։ Հիմնական կարգախոսն էր՝ «Ոչ անարդարությանն ու ճնշումներին, այո՝ կանանց իրավունքներին»։
Իրանի բնակիչները սեպտեմբերի 18-ից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ սխալ հիջաբի պատճառով կալանավորված աղջկա մահվան։ Մահվան պաշտոնական պատճառը աղջկա սրտի հետ կապված խնդիրներն են։ Միաժամանակ, ըստ ականատեսների, աղջկան ծեծել են։ Նրա հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։