ժամանակն է ստորագրել դաշինքի և ԵՄ-ի միջև հռչակագիրը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև ստորագրվի նոր հռչակագիր։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն ու նրան աջակցության ուժեղացումը։
«ՆԱՏՕ-ն նպաստում է անվտանգությանն ու կայունությանը, ուստի մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը համաձայնեցնելու նոր համատեղ հռչակագիրը՝ գործընկերության զարգացման համար»,- ընդգծել է Ստոլտենբերգը։