Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում
ԱշխարհԹուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը:
«Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»,-ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։
Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում:
Նրա խոսքերով՝ իրենց մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ: