Ավստրիայի իրավաբանների միության նախագահ է ընտրվել Արմենակ Ութուջյանը
Արտաքին ՔաղաքականՎիեննահայ Առաքելական Եկեղեցական Համայնքի երբեմնի արժանավոր հոգևորական Եղիշե Վարդապետ Ութուջյանի թոռը՝ իրավագիտության դոկտոր Արմենակ Ութուջյանը, ընտրվել է Ավստրիայի Իրավաբանների Արհեստակցական Կաճառի՝ ÖRAK-ի նախագահ:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վիեննահայ հասարակական գործիչ Ռազմիկ Թամրազյանը։
«Դր. Արմեն Ութուջյանը 1980 և 90-ական թուականների ընթացքում, որոշ ժամանակ եղել է Ավստրիայի Հայ Եկեղեցական Համայնքի Վարչության, ինչպես նաև Հայաստան Համահայկական Հիմնադրամի Ատենապետ»,-նշեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Արմենակ Ութուջյանի ընտրվելու փաստը լայնորեն լուսաբանել է ավստրիական մամուլը, այդ թվում՝ հեղինակավոր «Դեր Սթանդարտը»։
Արա Ալոյան