Գեղամավանի բնակիչը նռնակ է նետել աներոջ տան բակի ուղղությամբ. նա ձերբակալվել է
ԻրավունքԳեղարքունիքի մարզի Գեղամավանի բնակիչը գնացել է աներոջ տուն եւ նռնակ նետել տան բակի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ դեպքը տեղի է ունեցել Սեւան քաղաքում։ Գեղամավանի բնակիչը նռնակ է նետել աներոջ տան բակը, ինչը պայթել է։ Նա ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ, վնասել բակում կայանված ավտոմեքենան։
Գեղամավանի բնակիչը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։