Հպարտ ենք, որ մարտի դաշտում հաստատել ենք մեր իրավունքը. Ալիև
Ադրբեջան«Մենք երջանիկ սերունդ ենք, որովհետև այս պատվավոր առաքելությունը վստահվել է մեզ»:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով 2020 թ. 44-օրյա պատերազմը:
«Մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ այս պատմական իրադարձության վկաներն ու մասնակիցներն ենք։ Ապագա սերունդները միշտ հպարտ կլինեն այս փառավոր պատմությամբ: Մենք հպարտ ենք, որ այս երկրի զավակներն ենք։ Հպարտ ենք, որ վերադարձրել ենք մեր իրավունքը մարտի դաշտում»,- ընդգծել է Ալիևը: