Ղազախստանը կզարգացնի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Տոկաև
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը կշարունակի զարգացնել դաշինքը Ռուսաստանի և «հավերժական գործընկերություն» Չինաստանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր արտաքին քաղաքականությունը շարունակելու է լինել հավասարակշռված, բազմակողմանի և կառուցողական։ Ղազախստանը բոլոր ջանքերը կգործադրի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, Չինաստանի հետ հավերժական ռազմավարական գործընկերության, եղբայրական Կենտրոնական Ասիայի պետությունների՝ Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի հետ համապարփակ համագործակցության համար», - ասել է Տոկաևը հասարակության հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ այս ռազմավարությունը առավելագույնս համապատասխանում է ղազախ ժողովրդի շահերին։
Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր Ղազախստան ռուսների հոսքի հետ կապված իրավիճակին։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ծրագրված հեռախոսազրույց չունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։