ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
ԻրավունքՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին։
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները և ընդգծել այժմ առավել քան երբևէ միջազգային գործընկերների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Տիկին Գրիգորյանը նշել է նաև միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենին և թիմին։
Պարոն Ալելոն ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող շարունակական աշխատանքը և վերահաստատել է, որ մարդու իրավունքների խթանումը եղել և մնում է որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության առանցքային գերակայություն: