Թուրքիան բողոք է հայտնել Հունաստանին և ԱՄՆ-ին՝ Էգեյան ծովում ամերիկյան զրահատեխնիկայի տեղակայման կապակցությամբ
ԱշխարհԹուրքիան բողոք է հայտնել Հունաստանին եւ ԱՄՆ-ին՝ Էգեյան ծովի հունական Լեսվոս եւ Սամոս կղզիներում ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։
«Ապառազմականացված կղզիների կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածությունների անտեսման անթույլատրելիության մասին տեղեկացվել է Անկարայում Հունաստանի դեսպանին։ Ամերիկյան կողմին հանձնված բողոքի նոտան նաեւ կոչ է անում հարգել Էգեյան ծովի արեւելյան հատվածի կղզիների կարգավիճակը եւ հրաժարվել այնտեղ զենքի տեղակայումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։