«Հյուսիսային հոսքի» կոտրված խողովակներից կարող է ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ գազ արտանետվել օդ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը պատրաստ է աջակցել եվրոպացի դաշնակիցներին «Հյուսիսային հոսք»-ի կոտրված խողովակներից գազի արտահոսքից հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
«Ես գիտեմ, որ մեր եվրոպացի գործընկերները հետաքննություն են անցկացնում: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց ջանքերին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ավելի վաղ նավթի և գազի և նավթաքիմիական արդյունաբերության վերլուծաբան Ալեքսանդր Սոբկոն ասել էր, որ «Հյուսիսային հոսք» խողովակաշարային համակարգում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների հետևանքով օդ կարող է արտանետվել ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ գազ։