ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման մեծ հավանականության մասին
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի կարծում, որ ուկրաինական հակամարտությունում միջուկային զենքի կիրառման մեծ հավանականություն կա։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցության նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես չեմ ասում, որ միջուկային զենքի կիրառման մեծ հավանականություն կա... Բայց երբ նորից ու նորից տեսնում ենք նման հռետորաբանություն Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից, պետք է լրջորեն վերաբերվենք դրան», - ասել է նա:
Նրա խոսքով՝ նման զենքի կիրառումը լուրջ հետեւանքներ կունենա։