Պուտինն ասել է, որ Ռուսաստանն այս տարի կարող է հավաքել ռեկորդային 150 մլն տոննա հացահատիկ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2022 թվականին Ռուսաստանը կարող է ռեկորդային 150 միլիոն տոննա հացահատիկի բերք հավաքել։ Այս մասին նա հայտարարել է սեզոնային դաշտային աշխատանքների առաջընթացի վերաբերյալ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Փորձագետների գնահատմամբ՝ հացահատիկի ընդհանուր բերքը կարող է հասնել 150 մլն տոննայի։ <...> Սա ռեկորդային արժեք կլինի Ռուսաստանի ողջ պատմության մեջ»,- ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունը հավաքել է 138,7 մլն տոննա հացահատիկ, ինչը մոտ մեկ երրորդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։