Թուրքիայի պետական բանկերը հրաժարվել են օգտվել ռուսական «Միր» վճարային համակարգից
ԱշխարհԹուրքիայի պետական բանկերը հրաժարվել են օգտվել ռուսական «Միր» վճարային համակարգից։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն
Ավելի վաղ թուրքական Ishbank ու Denizbank բանկերն էին դադարեցրել ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։
««Միր» քարտով գործառնություններ ու ռուսական արժույթի հետ կապված գործարքներ մեր բանկում չեն իրականացվում, քարտերը չեն ընդունվում բանկոմատների կողմից»,- հայտնել էին Denizbank–ի հաճախորդների սպասարկման ծառայությունից։
Բանկից ասել էին, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցներով։