«Հյուսիսային հոսք»-ի խողովակաշարերում տեղի ունեցած պայթյունները դիտավորյալ են արվել. Բորել
ԱշխարհԵվրամիությունը (ԵՄ) կաջակցի ցանկացած հետաքննության, որի նպատակն է լիարժեք հստակություն ստանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք»-ի գազատար խողովակաշարերում:
Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր առկա տեղեկությունները ցույց են տալիս, որ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազամուղների այդ արտահոսքերը կանխամտածված գործողության արդյունք են»,- ասել է Բորելը ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: