Մերկելը կոչ է արել աշխարհին լրջորեն վերաբերվել Պուտինի խոսքերին
ԱշխարհԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել աշխարհին լրջորեն վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին:
«Պետք է լրջորեն վերաբերվել նրա խոսքերին: Ոչ թե մերժել դրանք՝ համարելով հերթական բլեֆ, այլ լրջորեն վերաբերվել:
Սա ոչ թե թուլության նշան է, այլ քաղաքական իմաստության նշան, որն օգնում է պահպանել մանևրելու տեղ, կամ, որ պակաս կարևոր չէ, նույնիսկ նորը զարգացնելու համար», -Մերկելի խոսքերը մեջբերել է Süddeutsche Zeitung-ը: