Զելենսկին բացառել է Պուտինի հետ բանակցությունները հանրաքվեների ճանաչման դեպքում
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ինքը «ոչինչ չի ունենա խոսելու» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանը ճանաչի ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, ինչպես նաև Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների վերահսկվող տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքները:
Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժողովի ժամանակ տեսակապի միջոցով իր ելույթի ընթացքում:
«Սա Ղրիմի սցենարի կրկնությունն է, Ուկրաինայի տարածքը բռնակցելու հերթական փորձը. անեքսիան այն քայլն է, որը նրան մենակ-մենակ կթողնի ամբողջ մարդկության դեմ»,- ասել է Զելենսկին: