Հյուսիսային Կորեան պատրաստվում է հերթական միջուկային փորձարկումներին
ԱշխարհԿորեայի Հանրապետության ազգային հետախուզական ծառայությունը պնդում է, որ Փհենյանը, ամենայն հավանականությամբ, միջուկային փորձարկումներ կանցկացնի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում:
Այս մասին հաղորդել է Յոնհափ գործակալությունը՝ հղում անելով հատուկ ծառայության փակ քննարկման մասնակից պատգամավորին, գրում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության իշխանությունները մի քանի ամիս շարունակ պնդում են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հաջորդ միջուկային փորձարկումներին: