ԱՄՆ-ն շահարկում է միջուկային սպառնալիքի թեման՝ ելնելով իր շահերից. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն շահարկում է միջուկային սպառնալիքի թեման՝ ելնելով իր շահերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նրանք օգտագործում են մանիպուլյատիվ տեխնիկա՝ մեզ այս օրակարգ ներքաշելու համար։ Նրանք օգտագործում են բոլոր տեսակի մանիպուլյացիաներ և բեմադրություններ՝ առանց որևէ սահմանափակումների», - ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Նրա խոսքով, միջուկային սպառնալիքի թեման ակտիվորեն ներմուծվում է «համաշխարհային կյանք»:
«Նրանք հեշտությամբ խոսում են այս թեմայի մասին, զարգացնում են այն»,- ասել է Զախարովան։