Ի՞նչ վիճակ է ռուս-վրացական սահմանին. հերթի մեջ սպասող մարդկանց սնունդը վերջանում է
ԱշխարհՌուս-վրացական սահմանին հերթերը չեն նվազում:
Հազարավոր մեքենաների կուտակումից բացի, հերթի մեջ են հայտնվել նաև մարդիկ, որոնք ոտքով ճանապարհ կտրելու համար ստիպված են շուրջ մեկ օր սպասել, մեքենաների դեպքում պահանջվում է նույնիսկ մի քանի օր:
Նշվում է, որ մարդկանց սնունդն ու ջուրը սպառվում են, իսկ նորը գնելու համար գործնականում անհնար է՝ հաշվի առնելով հերթի տեղանքը: