Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակը հասել է 63-ի
ԱշխարհՂրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակն ավելացել Է՝ հասնելով 63-ի: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել Է Ղրղզստանի ԱԻՆ-ը:
«Ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի եւ Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Ղրղզստանի 63 քաղաքացի»,-հաղորդել է ԱԻՆ-ում:
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զոհվածների թվում կա 50 զինծառայող եւ 13 խաղաղ բնակիչ, վերքեր Է ստացել 195 մարդ:
Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումն սկսվել Է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել Է զոհերի ու տուժածների:
Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ:
Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել Է ավելի քան 142 հազար քաղաքացի:
Հանրապետության ԱԻՆ-ում հաղորդել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել Է շուրջ հազար օբյեկտ, որոնցից 613-ը՝ բնակելի տներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: