Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նշանակվել է վարչապետ
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ստանձնել է թագավորության նախարարների կաբինետը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ «կառավարության նիստերը, որոնց ներկա է անձամբ թագավորը, կանցկացվեն նրա նախագահությամբ»։ Մինչ այս Սաուդյան Արաբիայի կառավարության ղեկավարը հենց ինքը միապետն էր, իսկ թագաժառանգը՝ առաջին փոխվարչապետն ու պաշտպանության նախարարը։ Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Խալեդ բեն Սալման բեն Աբդուլազիզը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն