Խերսոնի իշխանությունները դիմել են Պուտինին՝ Ռուսաստանին միանալու խնդրանքով
ԱշխարհՍեպտեմբերի 28-ին Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով տարածաշրջանը որպես նոր սուբյեկտ ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում:
Այսօր համանման խնդրանքով Պուտինին է դիմել նաև Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին ավարտվել են ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում: