Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
Իրավունք
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է։ Արդարացման որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։
Մայիսի 7-ին դատավոր Բորիս Բախշիյանն ազատ էր արձակվել։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատավորը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն