Միակողմանի հանրաքվեները վնասում են դիվանագիտական գործընթացին. Էրդողանը՝ Զելենսկուն
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախուսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Քննարկված հարցերից մեկը վերաբերել է Ուկրաինայի տարածքում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների անցկացմանը:
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ինչպես «հացահատիկային միջանցքի» հարցում է համաձայնություն գտնվել, այդպես էլ՝ նման լուծում կտրվի նաև ՌԴ-ի վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ի մասով:
Նրա խոսքով, միակողմանի հանրաքվեները դժվարացնում են դիվանագիտական գործընթացի աշխուժացմանն ուղված ջանքերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն