Ինչո՞ւ է Լուկաշենկոն մեկնել Աբխազիա. Բելառուսի նախագահը փակագծեր է բացել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Աբխազիա:
Նա Պիցունդա քաղաքում հանդիպել է այդ երկրի ղեկավար Ասլան Բժանիայի հետ, հաղորդում են աբխազական լրատվամիջոցները:
Նշվում է, որ սա Լուկաշենկոյի առաջին այցն է Աբխազիա: Բելառուսի նախագահի պնդմամբ, իր այցը պայմանավորված չէ որևէ հատուկ իրավիճակով:
«Երեկ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք Աբխազիայի խնդիրները: Մենք շատ երկար, մինչև ուշ գիշեր քննարկել ենք այդ հարցերը և եկել ընդհանուր եզրակացության, որ Աբխազիային չպետք է մենակ թողնել: Ընդհակառակը՝ պետք է օգնել, որպեսզի այս ծաղկող երկրամասը, մարդիկ, որոնք ապրում են այստեղ, նորմալ ապրեն»,-շեշտել է Լուկաշենկոն:
Նշենք, որ Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի Աբխազիա կատարած այցի պատճառով։
Թբիլիսին չափազանց անհանգստացած է Բելառուսի նախագահի Աբխազիա կատարած այցից և լրացուցիչ բացատրություններ է պահանջում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում։